Ջավախքում կնշվեն «Ջիվանական և տերյանական օրեր»-ը

Ինչպես տեղեկացնում են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամից, հուլիսի 20-ին և 21-ին Ջավախքի Կարզախ և Գանձա գյուղերում ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը տեղական իշխանությունների հետ համատեղ իրականացնում է «Ջիվանական և տերյանական օրեր» տոնակատարությունները:

Միջոցառմանը ներկա են լինելու Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) պատվիրակությունը՝ Սոս Սահակյանի գլխավորությամբ, Վրաստանի և Հայաստանի պետական պաշտոնյաներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, բազմաթիվ գործարարներ, թանգարանագետներ և տարբեր երկրներից ժամանած հյուրեր:

Միջոցառման շրջանակներում կատարումներով հանդես են գալու Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, հայտնի երգիչներ և պարային համույթներ։ Տեղի է ունենալու նաև աշուղական մրցույթը, որի նպատակն է վերականգնել հայկական մշակույթին բնորոշ այս ավանդույթը՝ նպաստելով աշուղական արվեստի արժևորմանն ու մեծարմանը:

Այցելուները հնարավորություն են ունենալու համտեսել Ջիվանու հայրական տան թոնրատանը թխվող հայկական ավանդական լավաշը և ջրհորի սառնորակ ջուրը:

 

ՋԻՎԱՆԱԿԱՆ ՕՐ

ՕՐԱԿԱՐԳ

20.07.2019

10:30 – Գոհաբանական աղոթք Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում

11:00 –  Հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում Ջիվանու կիսանդրու մոտ

11:30 –  Այցելություն Աշուղ Ջիվանու տուն-թանգարան

12:30 –  Միջոցառման բացման պաշտոնական արարողություն, ելույթներ

13:00 –  Համերգային ծրագիր

14:30 –  Հյուրասիրություն

17:00 –  ՋԱՀ-ի Ախալքալաքի նոր գրասենյակի բացում

ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐ

ՕՐԱԿԱՐԳ

21.07.2019

11:00  – Սուրբ Պատարագ Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում

12:00  – Այցելություն Վահան Տերյանի տուն-թանգարան

13:00  – Միջոցառման բացման պաշտոնական արարողություն, ելույթներ

13:30  – Համերգային ծրագիր

15:00  – Հյուրասիրություն

Հետադարձ կապ՝  էլհասցե՝ [email protected]Հեռ.՝ +374 (10) 52 20 26, +374 (55) 77 17 41

*Լրագրողների փոխադրումը ՀՀից դեպի  Ջավախք  և կեցությունը կապահովի «Ջավախքին աջակցություն» հիմնադրամըԽնդրում ենք հաստատել մասնակցությունը մինչև հուլիսի 16-ը:

Scroll Up