Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի խմբավարների վերապատրաստման դասընթացներ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ս.թ. հուլիսի 21-ից օգոստոսի 3-ը Երևանում իրականացվելու է Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի խմբավարների վերապատրաստման երկշաբաթյա դասընթաց:
Մասնակիցները 14 օրերի ընթացքում հնարավորություն կունենան առարկայական դասընթացների միջոցով կատարելագործել իրենց գիտելիքներն ու հմտությունները ազգային պարախմբերի և երգչախմբերի կազմակերպման և կառավարման գործում:
Ճանաչված մասնագետների կողմից անցկացվող տեսական և գործնական պարապմունքների թեմաներն ընդգրկելու են՝
– ազգային պարի, երգի յուրահատկությունները, մշակման եղանակները,
– ավանդական ժողովրդական, ինչպես նաև ժամանակակից պարը և դասական երգեցողությունը, բեմադրական հմտությունները,
– համայնքներում գործող պարախմբերի/երգչախմբերի գործունեության կազմակերպման և կառավարման եղանակները:
Դասընթացը ներառելու է նաև մշակութային հանդիպումներ և հետաքրքիր այցելություններ Հայաստանի պատմամշակութային և ժամանցային վայրեր։
Դասընթացի լեզուն հայերենն է։
Դասընթացների 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:

Ովքեր կարող են մասնակցել դասընթացին՝

ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) Սփյուռքի պարային խմբերի և երգչախմբերի ղեկավարները, պարուսույցները, երգուսույցները, դիրժորները, որոնք՝

• նախկինում չեն մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անցկացված ազգային պարի, երգի վերապատրաստման դասընթացների,
• իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման ծախսերը,
• իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն:

Դասընթացների մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետը՝

20.06.2019 թ. ժամը 24:00 (երևանյան ժամանակով)

Մասնակցության հաստատման/մերժման ծանուցումը մասնակիցներին կուղարկվի մինչև՝

01.07.2019 թ. ժամը 18:00 (երևանյան ժամանակով)

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ, ՄԻՆՉԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԻՑ։

Կոնտակտներ`
Հեռ.՝ +374 10 58-56-01 /6-04/, +374 60 500-830,
էլ. հասցե՝ [email protected]:

Հայտադիմումները լրացնելու համար կարող եք այցելել այստեղ:

Scroll Up