Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը Պոլսո հայ համայնքի սյուներից մեկն էր. Բակեն Տեր Գրիգորյան

ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ, որը «Հայերն այսօր»-ը ներկայացնում է ստորև.

– Սրտի խոր ցավով տեղեկացա, որ Ստամբուլի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում իր մահկանացուն է կնքել Պոլսո Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանը:

1998 թվականից լինելով Պոլսի հայոց 84-րդ գահակալը, հայ համայնքի սյուներից ու հենարաններից մեկը` իր նվիրյալ գործունեությամբ դարձավ օրինակ և իր հարուստ գիտելիքները ներդրեց ստանձնած առաքելության ճանապարհին:

Խառնիխուռն, դժվարին ժամանակներում մեծ հայորդին Պոլսո Հայոց Պատրիարքի պատվաբեր աթոռում կարողացավ միասնական պահել հայ համայնքը, լինել թիկունք ու աջակից:

Մեկ անգամ ևս ցավակցում եմ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հարազատներին, Պոլսո Հայոց պատրիարքարանին, տեղի հայ համայնքին:

Scroll Up