«Թող որ հասնենք մեր երազի մյուս բարձունքներին` հանուն Հայաստանի, Արցախի և սփյուռքի». Մխիթար Հայրապետյան

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը շնորհավորական ուղերձը:

 «Երբեք պատահականությունների չեմ հավատացել, սակայն միշտ վստահ եմ եղել, որ մեր մտքերը, երազանքները, ապագայի մեր տեսիլը ինչ-որ տիեզերական ուժով մի անհավատալի պահի սկսում են վերածվել իրականության: Եվ իսկապես, ինչ էր հեղափոխությունը, եթե ոչ վեհ պայքար, ընդվզման ու արթնության գեղեցիկ ցունամի: Այն մեր կոդավորված երազանքն էր, որ ոգի ու փառահեղ ընթացք ստացավ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին:

Սիրելի´ հայրենակիցներ, 2019-ը թող լինի առողջացման, նորոգման, բայց միաժամանակ նաև արարման, կառուցման, ստեղծելու ու համարձակ դառնալու, համարձակ ու հավակնոտ երազելու և ապրելու 365 օր, խաղաղության ու զարգացման, սեփական անձի ներհայեցողության, սիրո ու հնարավորությունների շրջան:

Մեծ հումանիստ Մանդելան ասում էր` երբ բարձր սարի գագաթին հասնես, քո առջև մեծ թվով լեռներ կտեսնես, որոնց դեռ պետք է հասնել: Ահա բարձր սարի գագաթին կանգնած` թող որ հասնենք մեր երազի մյուս բարձունքներին` հանուն Հայաստանի, Արցախի և սփյուռքի, հանուն հայ մարդու ու համայն հայության»:

 

Scroll Up