Հայ մշակույթի և Թարգմանչաց տոների առթիվ մանկական  տոնահանդես Նոր Ջուղայում

Հոկտեմբերի 12-ին Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ մանկական տոնահանդես` նվիրված Հայ մշակույթի և Թարգմանչաց տոներին:

Ինչպես Նոր Ջուղայից «Հայերն այսօր»-ին հայտնում է Երանուշ Թահմազյանը, միջոցառումը հագեցած էր բեմային ծրագրով, բազմատեսակ խաղերի, մանկական գրքերի, խաղալիքների, մանկական դիմահարդարման, հարցաթերթիկների, լուսանկարչական և այլ հետաքրքիր  կրպակներով, ինչպես նաև անուշահամ ուտեստների մատակարարումով:

Բեմային ծրագիրը սկսվեց Նելի Ղազարյանի և Սինթիա Պողոսյանի կատարմամբ մանկական երգով, որից հետո ներկաներին ողջունեցին և բարի ժամանց մաղթեցին հանդիսավարուհիներ Նազե Ասատրյանը և Անի Ղազարյանը:

Բեմային ծրագիրը շարունակվեց երգերով ու բառակազմության և գրական հետաքրքիր մրցույթներով: Զվարճալի և խանդավառ մթնոլորտում իրականցված երեկոյի նախաձեռնողը և կազմակերպիչը միության Մշակութային միավորի վարչությունն էր, որին անվերապահ համագործակցություն էին բերել «Կռունկ» համույթի պատասխանատուներն ու անդամները և նրանց ծնողները և մի շարք միութենականներ և անհատներ:

Լուսանկարները՝ հեղինակի 

Scroll Up