«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներն այցելեցին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն

Օգոստոսի 13-ին «RepatArmenia» հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կազմակերպեց հանդիպում՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների և մեր հայրենադարձների հետ: Հանդիպմանը ներկա էին Բաբկեն Տեր Գրիգորյանը (ԱՄՆ), Վարդան Մարաշլյանը (Ռուսաստան), Ջորջ Տաբակյանը (Լիբանան), Անահիտ Իսախանյան (Կանադա), Շանթ Մկրտչյանը (ԱՄՆ), Մարիաննա Յուլյան (Սիրիա):

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ և շփվել արդեն իսկ հայրենադարձ մեր հայրենակիցների հետ: Մասնակիցները կիսվեցին իրենց անձնական փորձով, պատմեցին իրենց պատմությունը, ներկայացրին հայրենիքում ծավալած գործունեությունը:

Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանը նույնպես պատմեց իր անցած ճանապարհի մասին: Նախարարի տեղակալը սկզբում եկել է Հայաստան որպես զբոսաշրջիկ, հետո վերադառնալով հետ՝ ԱՄՆ, ուղղակի չի պատկերացրել իր կյանքն առանց Հայաստանի: Փոխնախարարը «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին խորհուրդ տվեց սիրել Հայաստանը, հաստատվել հայրենիքում և մասնագիտական հմտություններ ձեռք բերել հենց Հայաստանում: Երիտասարդների հետ հարց ու պատասխանից հետո, փոխնախարարը հաջողություն մաղթեց մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ նրանցից շատերը կվերադառնան հայրենիք:

Scroll Up