ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2018թ. ծրագրին

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը,  ՀՀ կառավարությունը մարտի 6-ի հերթական նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2018թ. ծրագրին և միջոցառումների ցանկին, սահմանել, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը փառատոնի ծրագրի իրականացման համակարգող մարմինն է:

Ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը, Սփյուռքի ուծացման և լեզվամշակութային ինքնության կորստի դեմ պայքարին:

 

 

Scroll Up