Ամանորյա շնորհավորանքներ՝ հղված Սփյուռքի նախարարությանը

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է հատվածներ՝ աշխարհի տարբեր երկրներում գործող սփյուռքահայ կազմակերպությունների, համայնքային կառույցների, զանգվածային լրատվամիջոցների, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր թեմերի, Հայաստանի ու Արցախ աշխարհի նախագահական և կառավարական անձնակազմի, գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչների, պետական մի շարք պաշտոնյաների շնորհավորանքներից՝ հղված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով:

*Շնորհաւորում եմ Ձեզ այս տօների առիթով և կը մաղթեմ քաջառողջութիւն, որպէսզի շարունակէք Ձեր օրինակելի նուիրումով ծառայել հայրենիքին եւ ազգին: Վստահ եմ, որ 2018-ին միասնաբար մեր լաւագոյնը պիտի տանք Հայաստանին և հայ ժողովուրդին:

*Թող Ամենաբարի Աստուած իր հոգենորոգ շնորհներով զարդարի Ձեր ուղին, և Ձեր կեանքը նորովի լցնի իր անեղծ լոյսով, անսպառ սիրով ու անսակարկ հաւատով:

*Թո՛ղ գալիք տարին մեզ դարձնի ավելի միասնական, արգասաբեր լինի հայության համար և Հայաստան երկրին բերի խաղաղություն և բարեկեցություն:

*Նոր տարուայ եւ Սուրբ Ծնունդի զոյգ տօներու բարեբաստիկ առիթով ընդունեցէք Հայ Աւետարանական Համաշխարհային Խորհուրդի սրտագին շնորհաւորութիւնները. կաղօթենք, որ 2018-ին Նոր տարին դառնա ստեղծագործ եւ ուրախ իրադարձութիւններու օրհնաբեր տարի մը ՀՀ սփիւռքի նախարարութեան համար՝ Ձեր հովանիին ներքեւ:

*Թո՛ղ գալիք՝ 2018-ը ըլլայ բարեբեր ու արդիւնավէտ իրագործումներով լի տարի մը Հայաստանի և Արցախի հանրապետութիւններուն ու համայն հայ ժողովուրդին համար:

*365 օր պիտի հնչեցնեմ նոյն մաղթանքը՝ որ մնաք սիառատ, պայծառ, գրաւիչ եւ կերտող: Բարին ընդ Ձեզ եւ մեզ եւ համայն բոլորին, որուն մասնիկն են դարձած Հայաստան- Սփիւռք-Արցախ արարող ազգին:

*Թո՛ղ գալիք տարին Հայաստանի Հանրապետության համար լինի խաղաղության և ստեղծարար աշխատանքի տարի:

*.Քրիստոսի ամենառատ սիրով համակված՝ գալիքի հանդեպ բարի ակնկալիքներով, շնորհավորում ենք Ձեզ, խնդրում Տիրոջ շնորհները՝ բազմածավալ Ձեր գործունեության մեջ և մաղթում ենք քաջառողջություն, երկար ու երջանիկ տարիների կյանք:

*Մեր մաղթանքն է, որ 2018 թուականը ըլլայ նորանոր նուաճումներով հարուստ եւ իր հետ բերէ ամբողջական խաղաղութիւն Սուրիոյ ժողովուրդին ու հատկապես՝ սուրիաբնակ Հայ Համայնքին:

.Թո՛ղ 2018 թվականը դառնա Հանուն համազգային միասնության լայնածավալ շարժման իսկական ելակետային տարի, որում անձամբ Ձեր և Ձեր ղեկավարած նախարարության դերը դժվար է գերագնահատել:

*Տայ Աստուած, որ 2018 տարուան ու յառաջիկայ բոլոր տարիներուն ընթացքին աւելի խորանայ ու ամրանայ Հայաստան-Սփիւռք գործակցութիւնը ի նպաստ Հայկական երկու պետութիւններու հզօրացման եւ աննախընթաց վերելքին:

Scroll Up