ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Ներսեսսյանին

Դեկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Ներսեսսյանին: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

Նախարարը բարձր գնահատեց սիրիահայերին օգնություն ցուցաբերելու համար Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հայաստանյան գրասենյակի ջանքերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին առնչվող այլ հարցեր: Նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրին ներկայացրեց նաև Աշտարակ քաղաքում Նոր Հալեպ թաղամասի հիմնադրման ծրագիրը:

Հարություն Ներսեսյանը շնորհակալություն հայտնեց նախարարին և կարևորեց ՀՀ ղեկավարության կողմից նախաձեռնած քայլերը սիրիահայերին օգնելու հարցում:

Scroll Up