«Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում մրցախաղ` «Տաթև» դպրոցում

Մարտի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում «Տաթև» դպրոցում 7-9-րդ դասարանների սովորողների միջև անցկացվեց մրցախաղ: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից՝ այն ընթացավ երեք փուլով: Դահլիճում հայաշունչ մթնոլորտ էր։ Հնչեցին տարաբնույթ և հետաքրքիր հարցեր, որոնք բացահայտում էին մեր մեծերի վերաբերյալ սովորողների գիտելիքները: Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել հայապահպան կարևոր օջախին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությանը: Սովորողները ներկայացրին նաև իրենց պատրաստած թեմատիկ պաստառը։

Հնչեց հատված հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայից, ցուցադրվեցին ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավները։

Հանդիսատեսը տպավորված էր. սովորողների պատասխանները սպառիչ էին, գիտելիքները՝ հիմնավոր։

Scroll Up