Բաց դաս` ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, Քասախի թիվ 1 դպրոցի  VIIIա  դասարանի աշակերտները դասղեկ  Մ. Բարեղամյանի նախաձեռնությամբ ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում անցկացրեցին բաց դաս-միջոցառում, որը նվիրված էր Մխիթարյան միաբանության 300- ամյակին: Վեր հանվեց Մխիթարյանների թողած հարուստ ժառանգության պատմությունը, Աստվածամոր տեսիլքի հովանավորությամբ միաբանության հիմնադրման ու Մխիթարյան այրերի բեղմնավոր  գործունեությունը:

Դասն ուղեկցվեց դասական երաժշտության ներքո ձևավորված խտասալիկներով ու տեսահոլովակներով: Այսպիսի դասերը շատ ավելի են կարևորվում՝ իրենց տեսողական տպավորոթյունների ուսուցողական մեթոդներով, որոնց աշակերտները մեծ սիրով են մասնակցում: Այդ դասերը նման են  ուսումնառության հետաքրքիր փորձառության, որոնց  ասես ընթացքում  ամբողջանում են ստացած գիտելիքները:

14

5

Scroll Up