Մեր պատմությունը մեր անձնագիրն է. Մխիթարյան Միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառում՝ Վանաձորում

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Նաիրա Առաքելյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակում կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Մխիթարյան միաբանության 300-ամյակին: Միջոցառման ընթացքում աշակերտներն իրենց խոսքում կարևորեցին Մխիթարյանների դերը հայ մշակույթի պահպանման գործում: Շուրջ երեք դար է, ինչ Իտալիայում, Ադրիատիկ ծովի եզերքին, Վենետիկի հարևանությամբ գտնվող Սբ. Ղազար կղզում գործում է քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունն ու հարգանքը շահած հայկական մի հոգևոր կենտրոն՝ Մխիթարյան միաբանությունը: Հայրենի ժողովրդի լուսավորության և առհասարակ մշակութային զարգացման գործին մատուցած անհուն ծառայություններով այն ներկայանում է որպես մի ամբողջ ակադեմիա, լույսի մի կաճառ: Միջոցառման նպատակն էր ծանոթացնել մեր մշակութային արժեքներից մեկի՝ Մխիթարյան միաբանության ստեղծմանը, անցած ուղուն և կապ ստեղծել այսօրվա հետ: Որտեղ էլ որ գտնվենք՝ օտարության մեջ, թե՝ Հայրենիքում, հայոց պատմություն պետք է իմանա յուրաքանչյուր հայ. մեր պատմությունը մեր անձնագիրն է: Նրանում է անթեղված մեր ժողովրդի դարավոր կենսափորձը, գոյության կերպն ու խորհուրդը:

 Այս հիշարժան և ուշագրավ միջոցառումը, որին ներկա էին դպրոցի տնօրեն Լիլիթ Սարուխանյանը, փոխտնօրեններ, ուսուցիչներ, հյուրեր, ծնողներ, ավարտվեց ՝ բոլորի հոգում հայրենասիրական կրակը մշտարթուն պահելու տեսլականով:

23 4 5

79

Scroll Up