Մոնղոլիայից Անտառամեջ հարս եկած Բայանդոլգորի խնդիրները մասամբ լուծվել են

Ամիսներ առաջ Առաջին լրատվականը ռեպորտաժ էր պատրաստել մոնղոլուհու մասին, որը տարիներ առաջամուսնացել էր հայաստանցու հետ, երեխաներ ունեցել, այնուհետև տեղափոխվել մեր երկիր ու տեղավորվել հայաստանյան գյուղերից մեկում։ Բայց մեկ տարի առաջ, ընտանիքի հոր մահվանից հետո կինն ու երեխաները հայտնվել էին բավական բարդ մի իրադրությունում։

Եվ ահա, հենց անկախության 25-րդ տարեդարձի նախօրեին, խնդիրը, մասամբ լուծվեց։ Անցնող շաբաթ մեր նկարահանող խումբը մեկնել էր Անտառամեջ գյուղ, որտեղ էլ ապրում է մոնղոլուհին՝ իր, արդեն՝ Հայաստանի քաղաքացի երեխաների հետ։

Մանրամասները՝ Առաջին ալիքի տեսանյութում:

Scroll Up