ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնեց Ռումինիա

Սեպտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնեց Ռումինիա:

Նախատեսվում են նախարարի հանդիպումները Ռումինիայի կառավարության կրոնական հարցերով պետքարտուղար Վիկտոր Օպասկիի, Ռումինիայի Խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի, Ռումինիայի ԱԳՆ ռումինների սփյուռքի հարցերով պատվիրակ-նախարար Անջել Տըլվարի հետ:

Հրանուշ Հակոբյանը կմասնակցի նաև Ռումինիայի Հայոց միության վերաբացման 25-ամյակին նվիրված միջոցառումներին, հանդիպումներ կունենա հայ համայնքի հետ, ելույթ կունենա Հայաստանի Ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ, կայցելի Բուխարեստի հայկական կազմակերպություններ և մշակութային վայրեր,  հարցազրույց կտա Ռումինիայի հեռուստատեսությանը:

Scroll Up