Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հունիսի 26-ին կայացավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Սիրիայում իրավիճակը ծանր է և այնտեղից դուրս եկող սիրիահայերը օրըստօրե ավելի են հակվում այն մտքին, որ լավագույն տարբերակը Հայաստանում հաստատվելն է, քանի որ Հայրենիքում ավելի արագ են լուծվում սոցիալական, կրթական, առողջապահական և մյուս խնդիրները: «Մենք ամեն օր ընդունում ենք նրանց և ըստ անհրաժեշտության լուծումներ տալիս կեցության առաջնահերթ խնդիրներին: Հիմնական հարցը մնում է նորեկներին բնակարաններով և աշխատանքով ապահովելու հարցը, – նշեց նախարարը՝ հավելելով, – ամառային շրջանում կարևոր է կազմակերպել նաև սիրիահայ երեխաների ճամբարային հանգիստը»:

 ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց Սիրիայում տիրող լարված իրավիճակի և հայ համայնքի խնդիրները: Նշվեց, որ Սիրիայում այսօրվա դրությամբ մնացել են մեծաթիվ հայեր, և այն վայրերում, որտեղ ռազմական գործողություններն ուժգնանում են, մեծանում է նաև հումանիտար ճգնաժամը: Հալեպը զրկված է ինտերնետային կապից: Դժվարացել է նաև ոչ հայկական անուն և ազգանուն ունեցող հայերին հայկական անձնագրեր տրամադրելու հարցը:

 Սիրիահայերի հանրակրթական և բուհական  ուսումնառության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին խոսեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

 Երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության ծրագրերի մասին խոսեց, Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

 Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր:

??????????????????????????????????????????????????????????????

Scroll Up