Կառավարությունը կաջակցի զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժմանը

Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգային հացերին անցնելը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է սոցիալական ցանցերում և մամուլում վերջերս քննարկումների առիթ դարձած, հակառակորդի գնդակից ողնաշարի վնասվածք ստացած զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման հարցին:

Վարչապետը վստահեցրել է, որ Պաշտպանության նախարարությունը մեկ անգամ օգնել է Գևորգին, սակայն նախկին զինծառայողը դեռևս առողջական խնդիր ունի: «Գիտեմ, որ մեր քաղաքացիները դրամահավաք են սկսել Գևորգի համար: Դրամահավաքին միացած մեր քաղաքացիներին շնորհակալություն եմ հայտնում և նշում, որ ես և մեր կառավարության անդամները հայտնում ենք մեր աջակցությունն` այդ հարցին լուծում տալու համար»,- ասել է վարչապետը:

Scroll Up