ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորանքը «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանին

Հարգելի՛  պարոն Բայբուրթյան,

 Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ Վրաստանի վաստակավոր ժուռնալիստի պատվավոր կոչմանն արժանանալու առթիվ:

Բարձր գնահատելով Ձեր դերը մերօրյա հայ լրագրողական աշխարհում և Ձեր ղեկավարած «Վրաստան» թերթի առաքելությունը վիրահայության ինքնության և մայրենի լեզվի պահպանման գործում, մաղթում ենք Ձեզ առողջություն, երջանկություն, հաջողություն, հոգու ջերմություն:

Թող Ձեր բեղմնավոր աշխատանքը  և ստեղծագործական նորանոր հաջողությունները ծառայեն ի նպաստ հայ և վրաց ժողովուրդների բարօրության և բարեկամության ամրապնդման:

   ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

  ՀՐԱՆՈՒՇ  ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

 

Scroll Up