Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակում

Փետրվարի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության նախաձեռնությամբ, «Մեր մեծերը» ծրագրի շրջանակում մեկնարկեցին Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները:

 Նախարարության և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն ՀԿ աշխատակիցների ուղեկցությամբ սիրիահայ պատանիները և աղջիկները այցելեցին Անդրանիկ Օզանյանի թանգարան և Կոմիտասի անվան պանթեոն:

 Թանգարանի էքսկուրսավար Սեդա Կարապետյանը երեխաներին ծանոթացրեց թանգարանի հիմնադրման պատմությանը, ապա ներկայացրեց զորավարի կյանքն ու գործունեությունը, անցած փառավոր ուղին: Ներկաներին ցուցադրվեց նաև թանգարանում ի պահ հանձնված մեծ զորավարի և նրա զինակիցների անձնական օգտագործման իրերը, ձեռագիր նամակների նմուշներ: Հաջորդ կանգառը Կոմիտասի անվան պանթեոնն էր, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց այնտեղ ամփոփված մտավորականների շիրիմին:

 Սփյուռքի նախարարության աշխատակիցները «Զորավար Անդրանիկ» թանգարանի տնօրինությանը նվիրեցին գերատեսչության կողմից հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» և «Հայկական վաղ քրիստոնեկան ճարտարապետությունը» գրքերը:

and1and2and3and4

Scroll Up