Ամերիկահայ լրագրողը երրորդ անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի

Միացյալ Նահանգներում բնակվող անկախ լրագրող Փիթեր Մուրսուլյանը երրորդ անգամ դարձել է Los Angeles Area Emmy Awards մրցանակի դափնեկիր:

Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը,  ամերիկահայ լրագրողը մրցանակը ստացել է Holocaust Soliloquy («Մենախոսություն Հոլոքոստի մասին») վավերագրական ֆիլմի համար, որը 2018 թվականի մայիսին ցուցադրվել է ամերիկյան PBS հեռուստաալիքով:
 «Պապս Հայոց ցեղասպանությունից փրկվածներից է եղել, և ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ ողջ կյանքի ընթացքում պատմություններ եմ լսել, թե ինչ զարհուրելի ճանապարհների միջով է նա անցել: Եվ ես այս մասին պատմելով՝ ցանկացա ներկայացնել այն ամենն, ինչն ապրել է պապս և մյուսները, որոնք տեսել են Ցեղասպանությունը», – ասել է Մուրսուլյանը մրցանակը ստանալիս:
 Տարեսկզբին լրագրողը ևս արժանացել էր լոսանջելեսյան մամուլի ակումբի մրցանակին «Լավագույն տեսագրություն» անվանակարգում: Նոր մրցանակը երրորդ Emmy-ն է նրա համար: Մինչ այս Los Angeles Area Emmy Awards հեղինակավոր մրցանակին լրագրողն արժանացել էր 2012 և 2016 թվականներին, ինչպես նաև  տաս անգամ առաջադրվել է:
Scroll Up