ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Կիպրոսի հոգևոր առաջնորդի հետ

Հոկտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի ուղեկցությամբ այցելել է Կիպրոսի հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Կրիսոստոմոս Երկրորդի նստավայր, որտեղ տեղի է ունեցել հանդիպում արքեպիոսկոպոսի հետ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է հայ-կիպրական հարաբերությունների զարգացման և Սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հումանիտար և արտերակրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրված հուշագիրը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Հայկական սփյուռքի ընդհանուր պատկերը և խնդիրները, Սփյուռքի հարցում Հայաստանի քաղաքականությունը, Հայաստան-Սփյուռք գործակցության և հարաբերությունների օրակարգը: Նախարարն ընդգծել է հայ և կիպրական եկեղեցու միջև համագործակցության կարևորությունը, որը ևս օժանդակ միջոց է երկու ժողովուրդների միջև դարավոր, հոգևոր ու մշակութային կապերն ամրապնդելու առումով:

Scroll Up