Մեր մասին

bachelorarbeit ghostwriter

«Հայերն այսօր» (www.hayernaysor.am). ՀՀ սփյուռքի նախարարության եռալեզու (արևելահայերեն-արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն) էլեկտրոնային պարբերականը 2011թ. մայիսից նորացված աշխատակազմով գործում է Նախարարության անմիջական հովանու ներքո՝ հանդիսանալով նրա հիմնական լրատվամիջոցը:

Հավատարիմ Սփյուռքի նախարարության գործունեության առաջնահերթություն համարվող «Հայապահպանություն և Հայրենադարձություն» հայեցակարգի կյանքի կոչելուն՝ իր հրապարակումներով «Հայերն այսօր»-ը ձգտում է Սփյուռքի համար դառնալ տեղեկատվության հավաստի աղբյուր, իսկ հայաստանյան ընթերցողին մատուցել Սփյուռքի ընդգրկուն, փաստված լրատվություն՝ համագործակցելով Սփյուռքում և Հայաստանում գործող մշակութային, գիտական, ուսումնական կառույցների, համահայկական կազմակերպությունների, Սփյուռքի հայկական համայնքների և անհատ լրագրողների հետ:

«Հայերն այսօր»-ի քաղաքականությունն է ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում ապրող հային՝ իր առօրյայով, խնդիրներով ու մարտահրավերներով, սակայն հայաստանակենտրոն ապրելու տեսլականով:

«Հայերն այսօր»-ը մի հարթակ է, որտեղ իրենց հաջողության պատմությունն են պատմում Սփյուռքի համայնքներում և օտար երկրներում բարձունքներ նվաճած մեր հայրենակիցները:

«Հայերն այսօր»-ի հերոսները ճարտարապետներ են, գիտնականներ, ուսուցիչներ, նկարիչներ, երաժիշտներ, համայնքային գործիչներ, հայկական արմատին ամուր կառչած պարզ ու հասարակ մարդիկ, որոնք ապրում են Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու, սակայն հայացքը հառած հայրենիքին:

«Հայերն այսօր»-ն անդրադառնում է Հայաստանը որպես ապրելու համար ամենաապահով վայր ընտրած հայրենադարձներին, որոնք հայրենիքի մեծ ու փոքր դժվարությունները նախընտրել են օտար երկրների հարմարավետ, բայց հայկական գույն ու բույր չունեցող կյանքից:

«Հայերն այսօր»-ը նաև հանդիպման վայր է, որի միջոցով միմյանց գործունեությանն են ծանոթանում Սփյուռքի տարբեր համայնքներում ապրող մարդիկ:

Աշխատանք, որը հնարավոր է միասնական ու համակարգված գործունեության շնորհիվ միայն, ինչին և ձգտում է պարբերականը՝ լինել ո´չ միայն Հայաստան-Սփյուռք գործակցությանը ծանոթանալու ամենակարճ ուղին, այլև՝ ամենաբովանդակայինն ու հագեցածը:

Շնորհակալությո´ւն, որ կարդում եք «Հայերն այսօր» (www.hayernaysor.am):

Գրե´ք մեզ.

Մեր հասցեն՝ ք. Երևան Վազգեն Սարգսյան 3

Հեռ.՝ +37410 530938 (374/10) 58-56-01, 58-56-02, ներքին՝ 702, (+374/11)73-07-20

Էլ. հասցե՝ [email protected]

https://www.facebook.com/hayernaysor.am?ref=hl

 

ghostwriting kostenghostwriter hausarbeitfacharbeit kaufen

Scroll Up